Մեր մասին


 

 1929թ. նոյեմբերի 29-ին այժմյան Սպայի տանը, հանդիսավոր պայմաններում բացվում է հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը` Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ: Մոսկվայում ուսանած և ժամանակին թատերական արվեստին քաջատեղյակ Տ. Շամիրխանյանի ջանքերի շնորհիվ սկսվում են արմատավորվել նոր թատրոնի լավագույն ավանդույթները:

     Առաջին տասնամյակը թատրոնի համար ստեղծագործական որոնումների, սկզբունքների ճշտման, աղգային խաղացանկի ստեղծման, դերասանական ուժերի ընտրության տարիներ էին: Թատրոնի հիմնադիր կազմը սկսում է աճել նոր դերասաններով: Թատրոն են գալիս Ա. Շիրոյանը, Վ. Մուրադբեկյանը, Ի. Մկրտչյանը, Մ. Բեյլերյանը, Ա. Մասչյանը, Կ. Հարությունյանը, Վ. Յավրյանը, Է. Ամիրբեկյանը, և ուրիշներ: Ստեղծվում են մի շարք հետաքրքիր ներկայացումներ` «Անկա» , «Գիքոր» «Քաջ Նազար»: Վերջին երկուսը 1940թ. ցուցադրվում են Մոսկվայում` մանկական թատրոնների ստուգատեսին և արժանանում մայրաքաղաքի թատերական հասարակության ջերմ ընդունելությանը:

     Թատրոնի երկրորդ տասնամյակը կապվում է հայրենական պատերազմի և հետպատերազմյան վերականգնման տարիների հետ: Այս շրջանում փոխվում է խաղացանկը, փոխվում են մարդիկ: Թատրոն է գալիս դերասանական մի նոր սերունդ` Հ. Ղափլանյանը, Է. Վարդանյանը, Գ. Յաղջյանը, Գ. Չալիկյանը, Բ. Տրդատյանը, Ա. Առաքելյանը, Գ.Ստամբոլցյանը, Ն. Քարումյանը, Վ. Արաքսմանյանը, Ռ. Գուլակյանը և ուրիշներ:

     Թատրոնի առաջ նոր խնդիրներ են ծառանում: Խաղացանկ են մտնում հայրենասիրական և ռազմաշունչ պիեսներ: Դերասաններից շատերը մեկնում են ռազմաճակատ` իրենց հայրենասիրական պարտքը կատարելու և նրանցից ոմանք չեն վերադառնում: Շատ տարիներ են անցել, բայց այդ Օրերի ներկայացումները չեն մոռացվում: «Ցասում» «Կապավորը», «Թիկունքում», «Խաչատուր Աբովյան»... ինչքան պատանի սրտեր են հուզել այս ներկայացումները:

     50-ական թվականների սկիզբը բեկումնալից եղավ: Թատրոն է գալիս նորաստեղծ թատերական ինստիտուտի շնորհալի շրջանավարտների մի մեծ խումբ` Է. Էլբակյանը, Ն. Դալլաքյանը, Մ. Թամրազյանը, Ի. Ղարիբյանը, Զ. Տեր-Կարապետյանը, Ժ. Ներսիսյանը, Վ. Խաչիկյանը, Գ. Չեպչյանը, Ն. Չալիկյանը, Ա. Սիմոնյանը, Տ. Շահինյանը, Ջ. Խաչատրյանը, Գ. Մանուկյանը և ուրիշներ: Այդ նույն խմբի մեջ էին թատերագետներ Հ. Երանոսյանը, Մ. Բերոյանը, ռեժիսորներ` Մ. Ասլանյանը և Զավեն Տատինցյանը: Շատ շուտով թատրոնի ղեկը իր ձեռք վերցրեց Հ. Երանոսյանը` համարձակ, ռոմանտիկ մի անձնավորություն և թատրոնի գործունեությունը մի նոր թափ ստացավ: Մեկը մյուսի հետևից ստեղծվում են հետաքրքիր, գեղարվեստական բարձրարժեք ներկայացումներ «Հորձանուտ», «Ռևիզոր» «Սեր և Խարդավանք» «Ագռավը» ... Եվ ահա, 1958թ., երկրորդ անգամ թատրոնը հայտնվում է Մոսկովյան փառատոնում` այս անգամ արդեն Մ. Շաթիրյանի «Երաժշտախումբը» և Գ. Յաղջյանի «Ոսկի քաղաքը» ներկայացումներով: Հաջողությունն ակնբախ էր, ստեղծագործական խմբի 19 անդամներ դառնում են փառատոնի դափնեկիրներ:

     Իր պատմության այս փուլում, թատրոնի նոր վերելքներն ու հաջողությունները կապվում են ՍՍՀՄ ժող. Արտիստ` Հ. Ղափլանյանի անվան հետ: Նա իր ռեժիսորական գործունեությունը այս թատրոնում է սկսել և երկար տարիներ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը: Նրա բեմադրություններից շատերը թատրոնի պատմության լավագույն էջերն են կազմում:

     Տարբեր ժամանակներում թատրոնի խաղացանկում հայ հեղինակներ Գ. Յաղջյանի, Ա. Շայբոնի, Մ. Քոչարյանի, Ա. Արաքսմանյանի, Ա. Շահինյանի, Զ. Խալափյանի, Կ. Սիմոնյանի, Ս. Հարությունյանի պիեսների կողքին, իրենց տեղն են գրավել ռուս դրամատուրգներ Վ. Լյուբիմովայի, Ս. Մարշակի, Վ. Ռոզովի, Ս. Միխալկովի, Գ. Մամլինի և շատ ուրիշների գործերը, որոնք բացահայտել են ժամանակակցի հոգևոր աշխարհը, առիթ հանդիսացել լուրջ զրույց բացելու ոչ միայն երեխաների, այլև ծնողների և մանկավարժների հետ:

     Թատրոնի փառատոնյան երթը կանգ չի առնում: 1961 և 1968թթ Երևանում և Բաքվում կայացած մանկական թատրոնների Անդրկովկասյան փառատոններում ցուցադրված «Սուրի և Սամի արկածները», «Գիշերային հրաշք», «Իմ սիրելի փոքրիկը», և «Ռոմանտիկները» բեմադրությունները թատրոնին նոր հաջողություն բերին: Այդ Օրերին կենտրոնական մամուլում հրապարակված գրախոսականները հատկապես նշում էին թատրոնի ստեղծագործական ոճը, բեմական ինքնատիպ և հետաքրքիր լուծումները, դերասանական բարձրարվեստ կատարումները:

     70-ական թվականներին թատրոնի ստեղծագործական կազմը դարձյալ համալրվեց ինստիտուտի շրջանավարտներով` Ա. Սանթրոսյան, Գ. Տրդատյան, Ս. Չալոյան, Ա. Մաթևոսյան, Գ. Մկրտչյան, Զ. Աբրահամյան, Վ. Հակոբյան, Մ. Նազարյան, Ա. Ղուկասյան, Հ. Մարգարյան, Փ. Կոզակյան, Ա. Շահվերդյան և ուրիշներ: Նրանցից շատերն իրենց դրսևորեցին որպես վառ անհատականություններ և թատրոնի ավագների հետ միասին կիսեցին ողջ խաղացանկի ծանրությունը:

     1980թ. մեծ շուքով նշվեց թատրոնի 50 ամյակը և կատարած ծառայությունների համար թատրոնը արժանացավ կառավարական բարձր պարգևի: Թատրոնի հետագա հաջողություններն առնչվում են նրա նոր գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ե. Ղազանչյանի հետ, որը շուրջ տաս տարի գլխավորեց թատրոնը: Այդ տարիներին նրա իրականացրած մի շարք բեմադրությունները մեծ հաջողություններ բերեցին թատրոնին` նոր էջ բացելով նրա պատմության մեջ:

     1997թ.–ից Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է: Նրա օրոք թատրոնը նորանոր հաջողություններ գրանցեց իր պատմության մեջ. բազմաթիվ շրջագայություններ տարբեր երկրներ, մասնակցություն հայտնի փառատոնների Վրաստանում, Ուկրանիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Կիպրոսում, Իրանում, Մակեդոնիայում, Մոլդավիայում և այլուր...
 

Գեղարվեստական ղեկավար՝ Հակոբ Երվանդի Ղազանչյան

Ծնվել է 1959թ. Երևանում:
1982թ.ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերարվեստի պետական ինստիտուտի/այժմ Ռուսաստանի թատերական ակադեմիա/ ռեժիսուրայի ֆակուլտետը:1976թ. ավարտել է Գյումրիի Ա.Ս. Պուշկինի անվ. 6-րդ դպրոցը:
1984-1989 – գլխավորել է ԿապանիԱլ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնը:
1989-1996 – գլխավորել է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական թատրոնը:
1997թ. հունվարից ղեկավարում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը:
Ավելի քան 100 ներկայացումների հեղինակ է:Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոնների.
Կոստրոմայի "Արծաթյանավակ". ("Նամակներ պատանեկության կայարաններից", 1997թ.,Գլխավոր մրցանակ)
Պլովդիվի "Բեմը խաչմերուկում" թատերական փառատոն("Անտիգոնե", 1997թ.)
Մոսկվայի "Սկիզբը"թատերական փառատոն ("Անտիգոնե", 1998թ.)
Կիևի "Կիևտրավնեվի"թատերական փառատոն ("Համլետ", 2000թ.)
Կերչի "Բոսպորյանխաղեր"անտիկ դրամայի միջազգային փառատոն ("Անտիգոնե", Գլխավորմրցանակ, 2000թ.)
Լվովի "ՈսկեԱռյուծ"միջազգային փառատոն ("ՔաջՆազար", 2000թ.)
Կերչի "Բոսպորյանխաղեր"անտիկ դրամայի միջազգային փառատոն ("Ամպեր",Գլխավոր մրցանակ, 2001թ.)
Մոսկվայի Ա.Պ.Չեխովիանվ. միջ. թատերականփառատոն ("Ամպեր", 2003թ.)
Մակեդոնիայի "Ստոբի"անտիկդրամայի միջազգային փառառոն ("Ամպեր",լավագույն ռ
եժիսուրայի մրցանակ, 2003թ.)
Մոնոներկայացումների Մոսկովյան փառատոն ("Կոնտրաբաս",Գլխավոր մրցանակ, 2004թ.)
Մակեդոնիայի "Ստոբի"անտիկ դրամայի միջազգային փառառոն ("Անտիգոնե", 2004թ.)
Երևանյան "ԱՐՄՄՈՆՈ" միջազգային թատերական փառատոն (”Երկրորդ կտակը”,Գլխավոր մրցանակ, 2004թ.)
Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոն (”Համլետ”, 2004թ.)
Իրանի "Ֆաջր"միջազգային թատերական փառատոն ("Անտիգոնե", 2005թ.)
Կիպրոսի Անտիկ դրամայի միջազգային թատերական փառատոն ("Ամպեր", 2005թ.)
Մոնոներկայացումների Կիևյան միջազգային թատերական փառատոն ("Կոնտրաբաս",Գլխավոր մրցանակ, 2005թ.)
Թատրոնի միջազգային ինստիտուտի Մանիլայի համաշխարհային կոնգրեսի փառատոն("Երկրորդ կտակը", 2006թ.)
 Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոն (”Օֆելիա”, 2007թ.)
Մակեդոնիայի "Ստոբի"անտիկ դրամայի միջազգային փառառոն ("Ներոն և Սենեկա", 2008թ.)
Թբիլիսիի միջազգային թատերական փառատոն ("…և օրինավոր բանտ"("Համլետ", 2009թ.)
Թբիլիսիի միջազգային թատերական փառատոն ("Ամպեր", 2010թ.)
Մոսկվայի Ա.Պ.Չեխովիանվ. միջ. թատերական փառատոն ("Ես եմ ճայը", 2010թ.)
Սեուլի կատարողական արվեստների միջազգային փառատոն ("Ես եմ ճայը ", 2011թ.)
Ուլյանովսկի միջազգային թատերական փառառոն ("Ներոն և Սենեկա", 2011թ.)
1994թ. Հ. Ղազանչյանը նկարահանել է "Վերջնագիծ" լիամետրաժ խաղարկային ֆիլմը:
Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահն է:
Հակոբ Ղազանչյանը Երևանյան Միջազգային թատերական "ԱՐՄՄՈՆՈ" և Շեքսպիրյան փառատոների հիմնադիրն ու տնօրենն է:
2003թ. Մակեդոնիայի  "Ստոբի" ամֆիթատրոնում բեմադրել է "Ամպեր" ներկայացումը:
2004 թ. Հ. Ղազանչյանը հիմնադրել և գլխավորում է Թատրոնի միջազգային ինստիտուտի/ՅՈՒՆԵՍԿՈ/ Հայաստանյան ազգային կենտրոնը:
2005թ. ԱՄՆՊետքարտուղարության "Միջազգային այցելու" ծրագրով այցելել է ԱՄՆ:
Հակոբ Ղազանչյանը իրականացրել է աննախադեպ միջազգային նախագծեր:                 
2004թ.բեմադրել է "2-րդ կտակը" ներկայացումը ամերիկյան դերասանուհի Էլիզաբեթ Հեսսի և գերմանական դերասանուհի Բեատե Էհլերսի մասնակցությամբ, որը խաղացվում էր միաժամանակ անգլերեն և գերմաներեն լեզուներով:                
2006թ. բեմադրել է "...և օրինավոր բանտ:" ներկայացումը /ըստՇեքսպիրի "Համլետ"ողբերգության/, որում ընդգրկված էին դերասաններ 10 երկրներից,և նրանցից յուրաքանչյուրը խաղում էր իր մայրենի լեզվով:
1998թ. Կոստրոմայի Օստրովսկու անվ. թատրոնում բեմադրել է Սոֆոկլեսի  "Անտիգոնե" պիեսը:
2006թ. ԹբիլիսիիՇ. Ռուսթավելու անվան Ազգային ակադեմիական թատրոնում և Վելեսի/Մակեդոնիա/ «Յորդան Ձինոտ» թատրոնում բեմադրել է "Տրակտատ թաշկինակի մասին" /Կ.Խոդիկյան/ ներկայացումը:
2007թ. Կիևի Ի.Ֆրանկոյի անվ. ազգային թատրոնում բեմադրել է "Լինել” ներկայացումը:
2007թվականից ՀայաստանիԹատերականգործիչներիմիությաննախագահն է:
2010թ. Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվ. փառատոնի պատվերով բեմադրել է "Ես եմ ճայը"/ըստ Չեխովի "Ճայը" պիեսի/ ներկայացումը:
2012թ. Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվ. թատրոնում բեմադրել է Վամպիլովի"Գավառական անեկդոտները":


Տնօրեն՝ Հայկ Երվանդի Խերանյան

Ծնվել է 1958թ.-ին մայիսի 24-ին, Երևան քաղաքում: 1975թ. ավարտել է Երևանի թիվ 131 միջնակարգ դպրոցը և նույն տարվա սեպտեմբերին ընդունվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դրամատիկական ստուդիան`ԽՍՀՄ ժող.արտիստ Վարդան Աճեմյանի կուրսը, որն ավարտել է 1978թ.-ին՝ ստանալով դրամատիկ թատրոնի դերասանի որակավորում:

1978 – 1980թթ. ծառայել է Խորհրդային բանակում:1980թ.-ին ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր ադմինիստրատոր:

1982թ.-ին ընդունվել և 1987թ.-ին ավարտել է Կիևի թատերական արվեստի և կինոյի ինստիտուտի թատերական գործի էկոնոմիկայի և ղեկավարման բաժինը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում`որպես փոխտնօրեն:
1990–1993թթ.-ին աշխատել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Բարեկամություն» թատրոնում՝ որպես գործադիր տնօրեն:
1993-1996թթ. աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում՝ որպես գործադիր տնօրեն:
1997թ.-ից աշխատանքի է անցել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես գործադիր տնօրեն:
2005 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես տնօրեն:
Հ. Խերանյանը մասնակցում է Մ. Խերանյանի «Շխոնց Միհրանը» ներկայացման մեջ: Այն նվիրված է 1915թ. Մեծ Եղեռնի 90-ամյակին:
2010թ.-ին պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով՝ ՊՀԹ-ի 80-ամյակի կապակցությամբ:

 

скачать софт
Шаблоны для DLE вы можете скачать бесплатно, а также выбрать php-скрипты сайтов в широком ассортименте.