Գեղարվեստական ղեկավար

Ավելացվել է: 10-02-2017, 23:02

Դավիթ Հարությունյանը ծնվել է 1978թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում:

 

 

1980-ականների կեսերին ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր, որտեղ հաճախել է Ա.Գրիբոյեդովի անվան ռուսական միջնակարգ դպրոց, որն 1995թ. ավարտել է:

 

 

1999-2004թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում:

 

 

2004-05թթ. բնակվել և աշխատել է Սանկտ Պետերբուրգում:

 

 

2005-12թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես բեմադրիչ:

 

Բեմադրել է նաև մի շարք ներկայացումներ Երևանի տարբեր թատրոններում, Հալեպի հայկական թատրոնում: Բեմադրած ներկայացումներից են` Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը», Զ.Խալափյանի «Դպրոցական կատակերգություն»,Հ.Թումանյանի «Լոռվա ձորը», Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Ժ.Անույի «Շրջազգեստով գեներալները», Ա.Պետրոսյանի «Արատայի առասպելները», Ա.Էդարի «Մեր մեղքը», «Արարատ 73», Րաֆֆու «Խենթը», Ն.Բայեռի «Դեպք մետրոյում», Հ. Բեգլարյանի «Արծվաբույնը» և այլն:

 

Աշխատել է մի քանի հայկական հեռուստաընկերություններում: Որպես ռեժիսորի ասիստենտ ևսցենարիստ հանդես էեկել մասսայական միջոցառումների, հեռուստատեսային նախագծերի ժամանակ, մի քանի ֆիլմերում ու սերիալներում` «Ոչինչ չի մնա» (2007թ.), «Երկու կյանք» (2010թ.): 2009թ. նկարահանել է առաջին կարճամետրաժ խաղարկային «Ընտրություն» ֆիլմը:

 

Արժանացել է խրախուսական պատվոգրերի ու մրցանակների:

 

Մրցանակներ ու պատվոգրեր

(2004) - Պատվոգիր լավագույն դիպլոմային ներկայացման համար ԵԹԿՊ

(2006) - Երիտասարդ ռեժիսորների փառատոնի պատվոգիր

(2008) - Երիտասարդ ռեժիսորների փառատոնի պատվոգիր

(2009) - «Արտավազդե մրցանակ լավագույն երիտասարդականներկայացման համար

(2011) - Գնահատագիր` Համազգային Հայ կրթական և մշակութային միության թատերական միավորի վարչության կողմից` բեմադրական արվեստի ևհայ թատրոնի բարգավաճմանն ուղղված նշանակալից ներդրման համար:

(2014) – Հայաստանի ՀանրապետությանԵրևանի քաղաքապետարանիպատվոգիր՝ թատրոնի միջազգային օրվա առթիվ և Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար

(2017) - Հայաստանի ՀանրապետությանԵրևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ հուշամեդալ

 

2017թ.-ից Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

скачать dle 10.6фильмы бесплатно