Տնօրեն

Ավելացվել է: 10-02-2017, 23:04

Հայկ Խերանյանը ծնվել է 1958թ.-ին մայիսի 24-ին, Երևան քաղաքում:

 

1975թ. ավարտել է Երևանի թիվ 131 միջնակարգ դպրոցը և նույն տարվա սեպտեմբերին ընդունվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դրամատիկական ստուդիան՝ ԽՍՀՄ ժող.արտիստ Վարդան Աճեմյանի կուրսը, որն ավարտել է 1978թ.-ին՝ ստանալով դրամատիկ թատրոնի դերասանի որակավորում:

 

1978 – 1980թթ. ծառայել է Խորհրդային բանակում:1980թ.-ին ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր ադմինիստրատոր:

 

1982թ.-ին ընդունվել և 1987թ.-ին ավարտել է Կիևի Ի.Կ. Կարպենկո-Կարոգոյի անվան թատերական արվեստի և կինոյի ինստիտուտի թատերական գործի էկոնոմիկա և ղեկավարում բաժինը:Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում`որպես փոխտնօրեն:

 

1990–1993թթ.-ին աշխատել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Բարեկամություն» թատրոնում՝ որպես գործադիր տնօրեն:

 

1993-1996թթ. աշխատել է Երևանի«Մետրո»թատրոնում՝ որպես գործադիր տնօրեն:

1997թ.-ից աշխատանքի է անցել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես գործադիր տնօրեն:

 

2005 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես տնօրեն:

Հ. Խերանյանը մասնակցում է Մ. Խերանյանի«Շխոնց Միհրանը»ներկայացման մեջ: Այն նվիրված է 1915թ. Մեծ Եղեռնի 90-ամյակին:

 

2010թ.-ին պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով՝ ՊՀԹ-ի 80-ամյակի կապակցությամբ:


 


скачать dle 10.6фильмы бесплатно