Մամլո քարտուղար

Ավելացվել է: 30-09-2017, 23:00

Վլադ Մուրադյանը ծնվել է 1982թ. հոկտեմբերի 27-ին, Երևանում:

 

2000թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի`«Թարգմանչական գործ`ռուսաց լեզու և հայոց լեզու» բաժինը, որը ավարտել է 2004թ.-ին: Նույն թվականին ընդունվել է նշված ֆակուլտետի մագիստրատուրան:

 

2002թ.-ից թղթակցում է «Эфир», «Եթեր», «Իրավունք» և այլ թերթերին:

 

2005թ.-ին դասախոսել է «Արտասահմանյան գրականություն» առարկա Երևանի մշակույթի համալսարանում:

 

2006թ.-ին դասախոսել է Հայ Բուսակ համալսարանում «Ռուսաց լեզու և գրականություն» և «Արտասահմանյան գրականություն» առարկաները:

 

2009թ.-ից աշխատում է Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնում`որպես մամուլի ծառայության ղեկավար:

скачать dle 10.6фильмы бесплатно