ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Ավելացվել է: 11-02-2017, 21:09
Անուն, ազգանուն՝ Մարիամ ՂԱԶԱՆՉՅԱՆ
 
Կրթությունը` 2006 թ. ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  դերասանական բաժինը /Զավեն Տատինցյանի արվեստանոց/:
 
Այցեքարտ` 2005թ. աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասանուհի:
 
Խաղացած դերերը`  Խաղացել է Սեդա` «Հրեշը լուսնի վրա», Դեզդեմոնա` «Տրակտատ թաշկինակի մասին», Մարի` «Վերջին ուսուցիչը», Օֆելիա` «…Եվ օրինավոր բանտ», Ջուլիետ` «Ջուլիետ»,  էլիզա` «Էլիզա», Էդիտ Պիաֆ` «Մարսել»:
 
Մրցանակներ` Մասնակցել է մի շարք հեղինակավոր թատերական միջազգային փառատոների /Լեհաստան, Գերմանիա, Կիպրոս, Լոնդոն, Մակեդոնիա, Ռուսաստան/:
2006թ. արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակի «Լավագույն դեբյուտ» անվանակարգում Սեդայի «Հրեշը լուսնի վրա» դերի համար:
2009թ. Վրոցլավի միջազգային թատերական մոնոփառատոնին արժանացել է հատուկ մրցանակի «Լավագույն դերակատար» և «Լավագույն ներկայացում» անվանակարգերում ըստ Ու. Շեքսպիրի «Ջուլիետ» մոնոներկայացման համար /բեմ. Կ. Բալյան/:
2010թ.  «Օֆելիա» ըստ Ա. Վոլոդինի   /բեմ. Հ. Ղազանչյան/ մոնոներկայացմամբ հանդես է եկել հեղինակավոր «THESPIS» միջազգային թատերական փառատոնին /Գերմանիա/:
2011թ. արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակի «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Էլիզայի «Էլիզա» դերի համար:
2014թ. արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակի «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Ջո  «Մեղրի համը» դերի համար:
скачать dle 10.6фильмы бесплатно