ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

Ավելացվել է: 11-02-2017, 21:18
Անուն, ազգանուն` Իշխան ՂԱՐԻԲՅԱՆ
 
Ծննդյան տարեթիվ` 1983թ.:
 
Կրթությունը` 2003 թվականին ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դերասանական գործ բաժինը /Հակոբ Ղազանչյանի արվեստանոց/:
 
Այցեքարտ`1999թ.-ից առ այօր աշխատում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան:
 
Խաղացած դերերը` Արամ Թումասյան՝ «Հրեշը լուսնի վրա », Սիլվա՝ «Ավագ որդի», Գիլդենշտերն՝  «Համլետ», Հենրի Հիգենս՝ «Էլիզա», Ալեքսանդր՝ «Վիրուս», Արտավազդ Օղիդանյան՝«Գիշեր Երզնկայի վրա» և այլ: 


Մրցանակներ՝ 
2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես Լավագույն երիտասարդ դերասան (Ալեքսանդր «Վիրուս»): 2014թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան (Փիթեր «Մեղրի համը»):
 
Այլ՝ 2013թ.-ին բեմադրել է «Մանչուկն ու Կառլսոնը» ըստ Ա. Լինդգրենի, 2014թ.-ին՝ «Ոսկե բանալի» ըստ Ա. Տոլստոյի հեքիաթի, 2015թ.-ին՝ Յ. Ստելմախի «Քաղցած է, կատաղած և շատ վտանգավոր» ներկայացումները: 
скачать dle 10.6фильмы бесплатно