ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Ավելացվել է: 11-02-2017, 22:23

 

Անուն, ազգանուն`Արտաշես ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Ծննդյան տարեթիվ`1952թ. Թբիլիսի:

Դպրոցը`1959 ընդունվել և 1969 ավարտել է Ստեփանավանի Պուշկինի անվան թիվ 2 միջնակարգ ռուսական դպրոցը: 

Կրթությունը`1974 ընդունվել և 1979 ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի Կինոյի և թատրոնի դերասան բաժինը
գերազանց դիպլոմով:

Այցեքարտ`1979 թվականից առ այսօր աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 
 
2011թ.-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
  
Խաղացած դերերը`Կոչկարյով՝ «Ամուսնություն», Լեոնարդո՝ «Տոսկանա, Տոսկանա», Քաղաքացի՝ «Մի քաղաքի պատմություն», Բոռակիո` «Ոչնչից մեծ աղմուկ», Արթուր, Մոնտանելի՝ «Բոռ», Գարրի` «Այրվող տախտակամածին», Թագավոր` «Թագավոր- եղջերու», Կլավդիոս` «Մկան թակարդ» /«Համլետ»/, Կրտսեր որդի` «Ծառերը կանգնած են մեռնում», Տերտեր` «Քաջ Նազար», Սերխիո` «Պետք չե ողբալ», Տիրեցիաս` «Անտիգոնե», Սուտ խոսք` «Ամպերը», Ջորջ` «Հիշիր վաղվա օրդ», Հ.Թումանյան` «Հանճարի անճարակները» և շատ ու շատ այլ դերեր:

Նկարահանվել է`«Հարևաններ», «Որոգայթ», «Շփացած խելագարներ» հեռուստասերիալներում, «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը» հեռուստաֆիլմերում, ինչպես նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Մխիթար սպարապետ», «Կարմիր ձյուն», «Կարոտ», «Մարիամ» ֆիլմերում:

Մրցանակներ`2010թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից շնորհված ոսկե մեդալի:
2012թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի:
 

скачать dle 10.6фильмы бесплатно