ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Ավելացվել է: 11-02-2017, 22:25
Անուն, ազգանուն`Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
 
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ`1947 թ-ի ապրիլի 16-ին` Երևանում, ՀՀ ժողովրդական արտիստ Պարույր Սանթրոսյանի ընտանիքում:
 
Դպրոցը`1964 թ-ին ավարտել է Երևանի Ստ. Շահումյանի անվան  թիվ 1 միջնակարգ դպրոցը:
 
Կրթությունը`1964 թ-ին ընդունվել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի Դերասանական բաժնի Ս.Ա. Քոչարյանի ղեկավարած կուրսը, որը 1968 թվականին ավարտելուց հետո, 1968թ-ին դարձել է Երևանի պետական համալսարանի  բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի երրորդ կուրսի ուսանող, որն ավարտել է 1972-ին:
 
Այցեքարտ`ստեղծագործական 46 տարիների ընթացքում, թատրոնում, հեռուստատեսությամբ, կինոյում խաղացել է 150-ից ավել դերեր:
1965 թ-ին սկսել է աշխատել Ալեքսանդր Գրիգորյանի  ղեկավարած «Արշալույս» նորաբաց թատրոնում, դառնալով նրա հիմնադիրներից մեկը, իսկ 1967 թվականին «Արշալույս» թատրոնի փակվելուց հետո, ուսմանը զուգընթաց, աշխատանքի է անցել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ էլ շարունակում է աշխատել առ այսօր:
 
Խաղացած դերերը`
 
ԹԱՏՐՈՆ
Վալերկա՝ «Հեյ քեզ հետ եմ բարև», Սևուլիկ, Խարտյաշիկ, Ճերմակիկ, Չալպտուրիկ՝ «Հեքիաթ 4 նմանակ եղբայրների մասին», Սկապեն՝ «Սկապենի արարքները», Սուրեն՝ «Պատվի համար», Միկիտա Սաքո՝ «Հացի խնդիր», Պոլոնիուս՝ «Համլետ», Լեոնատո՝ «Ոչնչից մեծ աղմուկ», Նազար՝ «Քաջ նազար», Ստրեպսիադես՝ «Ամպեր» - Արիստոֆան
 
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ստիլյան՝ «Կոճակը», Ռազմական նախարար՝ «Ստադիա», Բժիշկ՝ «7- րդ աշխարհամաս»
Արխիվարիուս՝ «Պաշտոնի բարձրացում»: 
 
ԿԻՆՈ
Վանունց՝ «Հեղկոմի նախագահը», Մոնտյոր՝ «Երկնագույն առյուծ», Ծուռ Հայրապետ՝ «Մեր պապերի քայլերը», Գուրգեն՝ «Կապիտան Առաքել», Սենեքերիմ՝ «Հեծյալը, որին սպասում են» և շատ ու շատ այլ դերեր:
 
Մրցանակներ`1982թ-ին Սալտիկով-Շեդրինի «Մի քաղաքի պատմություն» ներկայացման մեջ մարմնավորելով, իրարից միանգամայն տարբեր, վեց քաղաքապետերի կերպարներ, արժանացել է ԽՍՍՀ մշակույթի նախարարության «Տղամարդու դեր»լավագույն կատարման համար սահմանված հատուկ դիպլոմի:
1980թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, իսկ 2004թ-ին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը:
1997թ-ից առ այսօր թատրոնում  աշխատելու հետ մեկտեղ բեմական խոսք առարկա է դասավանդում Երևանի Խ.Աբովյանի անվան  մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում:
2006թ. արժանացել է դոցենտի կոչմանը:
Պարգևատրվել է  ՀՀ Մշակույթի  նախարարության, Հայաստանի թատերական գործիչների միության «Ոսկե մեդալով», ինչպես նաև Երեւանի քաղաքապետարանի «Երևան» ոսկեհուշամեդալով:
 
Այլ`2009 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ:
Հրատարակել է «Ճառ ասենք, թե...» վերնագրով պիեսների  ժողովածու, ինչպես նաև հանրապետության տարբեր թերթերում և ամսագրերում հանդես է եկել թատերական արվեստին վերաբերող հոդվածներով:
 
«Արքա Լիր»և «Մի քաղաքի պատմություն» մոնոներկայացումներով մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում  կազմակերպված մոնոներկայացումների փառատոների` արժանանալով սահմանված տարբեր մրցանակների:
 
Այսօր էլ շարունակում եմ իր ստեղծագործական կյանքը թե թատերական, թե գրականության ասպարեզներում:

 скачать dle 10.6фильмы бесплатно