Անտոն Քեշիշյան

Գլխավոր նկարիչ

Անտոն Քեշիշյանը ծնվել է 1960թ. Երևանում` ծառայողի ընտանիքում:

Սովորել է Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում:

1986 թ. բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուց հետո, անմիջապես աշխատանքի է անցնում Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում (նախկինում՝ Ասքանազ Մռավյանի անվան)` որպես նկարիչ-մակետավորող, ապա ձևավորող:

1994 թ.-ից ստանձնում է թատրոնի գլխավոր նկարչի պարտականությունները և մինչ օրս գլխավորում է այն:

Ա. Քեշիշյանը հեղինակ է ավելի քան 200 բեմանկարչական ձևավորումների, որոնք ներկայացվել են Հայաստանի լավագույն բեմերում:

Աշխատել է բեմադրիչներ` Հ. Ղազանչյանի, Ե.Ղազանչյանի, Մ.Գրիգորյանի, Ալ.Մկրտչյանի, Լ.Հարությունյանի, Ռ. Գրիգորյանի և շատ ու շատ ուրիշների հետ:

Ավելի քան 20 տարի համագործակցել և իր բեմանկարչական լուծումներն է բերել Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվ. դրամատիկական թատրոնի բեմին, արժանանալով տեղի իշխանությունների բարձր գնահատանքին:

Զուգահեռաբար աշխատել և ստեղծագործել է Երևանի Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի, Պատանի հանդիսատեսի, Ստանիսլավսկու անվ. ռուսական և դրամատիկական թատրոններում:

Ա.Քեշիշյանը հեղինակ է նաև մի քանի որմնանկարների. ունի մի շարք գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ:

2010թ.Մոսկվայում Չեխովի 150 -ամյակին նվիրված փառատոնի շրջանակում ձևավորում է Ա.Չեխովի «Ես եմ ճայը» ներկայացումը, որը մեծ ճանաչում է բերում նկարչին նաև Մոսկվայում:

Անձնական տվյալներ
Socials