Նառա Սարգսյան

Դերասանուհի

Անունազգանուն` Նառա ՍԱՐԳՍՅԱՆ

Ծննդյան օրամիստարեթիվ` 1986թ. մայիսի 28-ին Շիրակի մարզի Արտիք քաղաքում:

Դպրոցը` Հաճախել է Արթիքի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 2003թ. ավարտել է այն: Նույն թվականին ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի «Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» բաժինը: Ավարտել է  (Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոցը):

Կրթությունը` Ուսանողական տարիներին աշխատել է Երևանի Երիտասարդական «Փոս» թատրոնում, որտեղ ունեցել է մի շարք դերեր` «Հեյ ով կա էդտեղ»` Էմիլի, «Լուիջիի սիրտը»` Տեսիլք աղջիկ, «Իրարանցում»` Զոյո, «Արձակ գործեր»` Եղնիկ, «Ձայներ եկեղեցում»` Երեխա:

Այցեքարտ` 2007թ-ից աշխատում է Երևանի Պատանի hանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասանուհի: 2015թ.-ից դասավանդում է Երևանի թիվ 1 տարածշրջանային քոլեջում:

Խաղացած դերերը` «Դպրոցական կատակերգություն»` Ռուբենիկ, «Հնարամիտ ծաղրածուն»` Կախարդ պառավ, «Հրաշագործ սրինգը»` Կախարդ, «Հանճարի անճարակները»` Պայծառ, «Լսեք թագավորի հրամանը»` Ուստիան, «3 Նարնջի մասին»` Մորգանա, «Հրեշտակ ցպահանջ»` Հրեշտակ, «Վիրուս»` Աննա, «Մերսեդես»` Զարուհի, «Իմ թոռ Բենիամինը»`Սոնյա, «Բրեմենյան երաժիշտները»` Կատու, «Խենթ»` Ջավո, «Ճպուռիկի արկածները»` Ճպուռ, «Մերի Փոփինս»`միսս Գռոզենբերգ:

Մրցանակներ՝ 2016թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն երիտասարդ դերասանուհի (Զարուհի՝ «Մերսեդես»):

Այլ՝ 2016թ. մասնակցել է Կահիրե քաղաքի (Եգիպտոս) Ժամանակակից և Փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին:

Socials