Մարիամ Ղազանչյան

Դերասանուհի

Անունազգանուն՝ Մարիամ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ՝ 16. 02. 1986թ.

Կրթությունը2006 թ. ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  դերասանական բաժինը /Զավեն Տատինցյանի արվեստանոց/:

Այցեքարտ` 2005թ. աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասանուհի:

Խաղացած դերերը`  Խաղացել է Սեդա` «Հրեշը լուսնի վրա», Դեզդեմոնա` «Տրակտատ թաշկինակի մասին», Մարի` «Վերջին ուսուցիչը», Օֆելիա` «…Եվ օրինավոր բանտ», Ջուլիետ` «Ջուլիետ»,  էլիզա` «Էլիզա», Էդիտ Պիաֆ` «Մարսել»:

Մրցանակներ` Մասնակցել է մի շարք հեղինակավոր թատերական միջազգային փառատոների /Լեհաստան, Գերմանիա, Կիպրոս, Լոնդոն, Մակեդոնիա, Ռուսաստան/:
2006թ. արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակի «Լավագույն դեբյուտ» անվանակարգում՝ Սեդայի «Հրեշը լուսնի վրա» դերի համար:
2009թ. Վրոցլավի միջազգային թատերական մոնոփառատոնին արժանացել է հատուկ մրցանակի «Լավագույն դերակատար» և «Լավագույն ներկայացում» անվանակարգերում ըստ Ու. Շեքսպիրի «Ջուլիետ» մոնոներկայացման համար /բեմ. Կ. Բալյան/:
2010թ.  «Օֆելիա» ըստ Ա. Վոլոդինի /բեմ.՝ Հ. Ղազանչյան/ մոնոներկայացմամբ հանդես է եկել հեղինակավոր «THESPIS» միջազգային թատերական փառատոնին /Գերմանիա/:
2011թ. արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակի «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Էլիզայի «Էլիզա» դերի համար:
2014թ. արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակի «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Ջո՝ «Մեղրի համը» դերի համար:

Socials