Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

Անուն, ազգանուն` Սիրանուշ ԼԱԶՅԱՆ

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ` 19. 06. 1986թ.:

Դպրոցը` N 125  Սմբատ Բյուրատի անվան:
Դպրոցին զուգահեռ հաճախել է Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Ասմունք և թատերգություն» խմբակը:

Այցեքարտ`2004թ.-ից աշխատում է Երևանի Պատանի Հանդիսատի թատրոնում՝ որպես դերասանուհի:

Խաղացած դերերը` Մերի`«Մահապարտը», Մարիհեն`«Տիկին բուքը», Ֆրանսուազ՝ «Գիշատիչների խնջույքը», Չիկարելի`«Չիկարելիի արկածները», Ծաղրածու`«Տերն ու ծառան», Նինա`«Ավագ որդի», Նինետա`«3 նարինջի մասին», Աշակերտ Գայանե`«Վերջին ուսուցիչը», Մարջան`«Ալի Բաբան և 40 ավազակները», Ցիցո`«Մկների ժողովը»,  Նարե`«Հրեշտակ ցպահանջ», Լալա՝ «Խենթը», Շաղիկ՝ «ԿԻԿՈ՜-Ո՜-Ս….», Ալիս՝«Գիշեր Երզնկայի վրա», Մերի Փոփինս՝ «Մերի Փոփինս» և այլ:

Նկարահանվել է`«Պահանջվում է միլիոնատերը», «POKER.AM», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերում, բազմաթիվ գովազադային հոլովակներում, հեռուստահաղորդումներում, հեռուստասերիալներում:

Մրցանակներ՝ 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն երիտասարդ դերասանուհի (Երիտասարդ Ալիս, Ավա/«Գիշեր Երզնկայի վրա»):

Socials