Անի Բայաթյան

Դերասանուհի

Անուն, ազգանուն` Անի ԲԱՅԱԹՅԱՆ

Ծննդյան օրամիստարեթիվ` 14.10.1981թ.:

Կրթությունը` 2002թ.-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Թատրոնի և կինոյի դերասանի որակավորում:

Այցեքարտ2000թ.-ից  աշխատել է «Արձագանք» ռադիոկայանում որպես լրագրող-հաղորդավար:

2001թ.-ին ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն և աշխատում է մինչ օրս:

Խաղացած դերերը`
«Ճառ ասենք…»՝ Ցիցո, «Մամաբուք»՝ ժողովուրդ, «Վիրտուալ դիմակահանդես»՝ Բաբա Յագա (Չար կախարդ),«Ամպեր»՝ Ամպեր,«Դպրոցական կատակերգություն»՝ Աշակերտ, «Չիկարելի»՝ Չիկարելի, «Հեքիաթ 3 նարինջ»՝ Կրիոնտա, «Հրադադար»՝ Նարինե, «Շունն ու կատու»՝ Ագռավ, «Տերն ու ծառա»՝ Տեր տիկին, «Էլիզա»՝ պարուհի, «Հանճարի անճարակներ»՝ Պայծառ, «Բրեմենյան երաժիշտները»՝ Շունիկ, «Ալի Բաբա և 40 ավազակ»՝ Աղջիկ ավազակ, «Ոսկե բանալի»՝ Աղվես Ալիսա,«Լիր Արքա»՝ ժողովուրդ,«ԿԻԿՈ՜-Ո՜-Ս….»՝ Անիկ,«Գիշերը Երզնկայի վրա»՝ Հիվանդասպասուհի:

Խաղացել է նաև` 2009թ. «Արձագանք» ռադիոկայանի ծննդյան 12-ամյակի կապակցությամբ բեմադրվել է Արտավազդ Բայաթյանի հեղինակային «Դառը շոկոլադ քաղցր համով»:
2009-2010թթ. «Ակումբ» (The Club)-ում խաղացել է «Նամուսի զոհերը և զոհերի նամուսը» կատակերգական ժանրում մոնոներկայացումը:
2011թ.-ին Երևանի Կամերային թատրոնի Փոքր բեմում խաղացել է
«Չորս կին մեկ մարմին» մոնոներկայացումը:

Նկարահանվել է`
2001թ. նկարահանվել է Աննա Բայաթյանի «Գնալու եմ» ֆիմում, որն արժանացել է մրցանակի «Ես եմ» Երիտասարդական կինոփառատոնի «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում:
2002թ. նկարահանվել է Ռոման Մուշեղյանի «Իսկ թափորը ուղևորվում է դեպի դժողք» ֆիլմում:
2005-2007թթ. «Շանթ» TV նկարահանվել է «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալում, մարմնավորել է Համեստի կերպարը:
2006թ. նկարահանվել է Ռոման Մուշեղյանի «Աղոթք» ֆիլմում:
2007-2008թթ. «Արմենիա» TV խաղացել է «Հարևանները» հեռուստասերիալում, մարմնավորել է Իզիկի կերպարը:
2009թ. «Շանթ» TV շարունակել է նկարահանումները «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալում:
2009թ. «Շանթ» TV նկարահանվել է «Հաջողակը» հեռուստասերիալում, մարմնավորել է Մարգոյի կերպարը:
2012թ. «Վերվարածներն ընտանիքում» 4-րդ սեզոն:
2009թ. նկարահանվել է Ռոման Մուշեղյանի «13» (թրիլլեր) ֆիլմում:

Socials