Լարիսա Ղևոնդյան

Դերասանուհի

Անուն, ազգանուն` Լարիսա ՂԵՎՈՆԴՅԱՆ

Ծննդյան օր՝ 12.02.1966թ.

Այցեքարտ`  1997թ.-ից աշխատում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասանուհի:

Խաղացած դերերը` Առաջին անգամ բեմ է դուրս եկել 24 տարեկան հասակում, Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում` «Անտիգոնե» ներկայացման մեջ մարմնավորելով Իսմենեյի կերպարը:
2011թ.-ին «Ես եմ Ճայը» ըստ Ա.Չեխովի «Ճայը» պիեսում` Արկադինա: Սա բավականին լուրջ քայլ է դերասանուհու կենսագրության մեջ: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2011 թվականի աշնանը`Սեուլի Թատերական Արվեստների միջազգային փառատոնում (Կորեա):

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում՝ «Արջը»՝ Ելենա Պոպովա, «Մերսեդես»՝ Մերսեդես, «Գիշեր Երզնկայի վրա»՝ Ալիս  և այլն:  Խաղացել է նաև բազմաթիվ հեքիաթներում:

Այլ՝ 2014թ. նկարահանվել է «Շքամուտք» ֆիլմում: