Նազիկ Բաղդասարյան

Դերասանուհի

Անուն, ազգանուն Նազիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ` հուլիսի 3-ին,1988 թ.:

Դպրոցը` սովորել է Նիկոլ Աղբալյանի անվան N 19 դպրոցում:

Կրթությունը` 2007-2010թթ. սովորել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի` Դերասանական գործ բաժնում (Տիգրան Գևորգյանի արվեստանոց):

Ուսման ընթացքում խաղացել է` Ա.Տոլստոյի «Ոսկե բանալին»` Մալվինայի, Ալդո Բենեդետտիի «Ես քեզ այլևս չեմ ճանաչում»`Լուիզայի, Ժան Պոլ Սարտրի «Ճանճերը»` Էլեկտրայի դերերը:

Այցեքարտ`2010թ.-ից աշխատում է Երևանի Պատանի hանդիսատի թատրոնում աշխատում է որպես դերասանուհի:

Խաղացած դերերը՝ «Հանճարի անճարակները»՝ Սիրուն, տխուր Աղջիկ, «Տերն ու Ծառան»` Մրգավաճառ, «Բրեմենյան երաժիշտները»` Կատու, «Ոսկեբանալի»` Պիերո, «Էլիզա»` պարող աղջիկ, «Վերջին ուսուցիչը»` Աշակերտուհի, «Բնակարան N 7»`Ճանչ և այլն:

Խաղացել է նաև` Ֆրանսուազ Սագանի «Բարև թախիծ»`Սեսիլի, «Հրեշը լուսնի վրա»`Սեդայի դերերը:

Նկարահանվել է` Արամ Շահբազյանի «Չնչիկ» գեղ. ֆիլմում, «Ծաղկապար» կարճամետրաժ ֆիլմում, ինչպես նաև մի շարք հեռուստանախագծերում, գովազդներում:

Socials