Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Անուն, ազգանուն `Մարի ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Ծննդյան օրամիստարեթիվ` 14. 12. 1978թ.:

Դպրոցը` 1985-1995 սովորել է Ստեփան Զորյանի անվան դպրոցում:

Կրթությունը` 1996-ին  ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի  պետական ինստիտուտի  ռեժիսուրայի բաժին Երվանդ Ղազանչյանի կուրս, այնուհետև  1996թ-ի երկրորդ կիսամյակից իր ցանկությամբ տեղափոխվել է Ալեքսանդր Քոչարյանի  կուրս «Դերասանական բաժին»:

Այցեքարտ`2000 թվականին ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն:  2001- 2004թթ. աշխատել է  նաև «Նորք» թատրոնում` Արտաշես Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Խաղացած դերերը` /Պատանի հանդիսատեսի թատրոն/
Ա. Սանթրոսյանի «Ճառ ասենք, թե»՝ Խդո, Ռ. Մարուխյանի «Չի կարելիի արկածները»՝ Ստախոս և Ծույլիկ, Ա.Սանթրոսյանի «Հրաշագործ սրինգը»՝ Աղջիկ, Սոֆոկլես «Անտիգոնե»՝ Քաղաքացի, Շեքսպիրի «Համլետ»՝ «…և օրինավոր  բանտ»՝ Գիժ,  Ա. Սանթրոսյանի «Դալար Շիվեր»՝ Գայանե, Թումանյան-Ստեփանյան «Տերն ու ծառան»՝ Ծաղկավաճառ, «Հանճարի անճարակները»՝ Չարչի Վարսիկ, Զ. Խալափյան «Դպրոցական կատակերգություն»՝ Աշակերտուհի,  Ժ. Խալաթյանի « Հրադադար»՝ Սալբի, Վ. Ստեփանյանի «Պարոն լրտեսի հետքերով»՝ Կախարդ պառավ,  Ա. Սանթրոսյան «Հնարամիտ ծաղրածուն»՝ Մինիստրուհի,  «Ալի Բաբան և 40 ավազակները»՝ Ֆրիդա, Ա. Քալանթարյանի «Հանրապետության օրինավոր քաղաքացի»՝ Մանկատան դաստիարակ, Ա.Դուդերև «Արքայազն Մամա Բուկ»՝ Լյուսկա,  Վ. Պետրոսյան «Վերջին ուսուցիչը»՝ Ուսուցչուհի, Անդերսեն «Ուղիղ հարյուր համբույր»՝ Տիկնիկ, «Վիրուս»՝ զանգվածային տեսարաններ, «Ծովին սիրահարվածը»՝ Սպասուհի, «Լիր Արքա»՝ Բոմժ, «Արտիստը»՝ Լուկրեցիա Կաֆարելի, «ԿԻԿՈ՜-Ո՜-Ս…»՝ Շուշիկ, «Հենզելն ու Գրետելը»՝ Խորթ մայր:

Նկարահանվել է«ՀԱՅ ԹԻՎԻ»  հեռուստաընկերության «ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ» հաղորդաշարում, «Արմենիա» հեռուստաընկերության «Մի կաթիլ մեղր» հաղորդաշարում, «Երևան»  հեռուստաընկերության  «Մանկապատում» հաղորդաշարում և  ստացել «Մանկապատումի անկեղծություն» անվանակարգի մրցանակ:
2010  թվականից աշխատում է «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»  հեռուսաընկերությունում` կրկնօրինակում է գեղարվեստական ֆիլմեր և  մինչ օրս աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Socials