Արտաշես Շահվերդյան

ՀՀ վաստ. արտիստ

Անուն, ազգանունԱրտաշես ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Ծննդյան օր, տարեթիվ` 03. 03. 1952թ. Թբիլիսի:

Դպրոցը` 1959 ընդունվել և 1969 ավարտել է Ստեփանավանի Պուշկինի անվան թիվ 2 միջնակարգ ռուսական դպրոցը:

Կրթությունը` 1979թ. – ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի Կինոյի և թատրոնի դերասան բաժինը:

Այցեքարտ` 1979թ. – ից առ այսօր աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան:

2011թ. – ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Խաղացած դերերը` Կոչկարյով՝ «Ամուսնություն», Լեոնարդո՝ «Տոսկանա, Տոսկանա», Քաղաքացի՝ «Մի քաղաքի պատմություն», Բոռակիո`«Ոչնչից մեծ աղմուկ», Արթուր, Մոնտանելի՝ «Բոռ», Գարրի` «Այրվող տախտակամածին», Թագավոր` «Թագավոր – եղջերու», Կլավդիոս` «Մկան թակարդ» /«Համլետ»/, Կրտսեր որդի` «Ծառերը կանգնած են մեռնում», Տերտեր` «Քաջ Նազար», Սերխիո` «Պետք չէ ողբալ», Տիրեցիաս` «Անտիգոնե», Սուտ խոսք` «Ամպերը», Ջորջ` «Հիշիր վաղվա օրդ», Հ. Թումանյան` «Հանճարի անճարակները» և  այլ դերեր:

Նկարահանվել է` «Հարևաններ», «Որոգայթ», «Շփացած խելագարներ» հեռուստասերիալներում, «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը» հեռուստաֆիլմերում, ինչպես նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Մխիթար սպարապետ», «Կարմիր ձյուն», «Կարոտ», «Մարիամ» ֆիլմերում:

Մրցանակներ` 2010թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից շնորհված ոսկե մեդալի:

2012թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի:

Socials