Վիգեն Թադևոսյան

Դերասան

Անունազգանուն` Վիգեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ծննդյան օրամիստարեթիվ` 29. 04.1987թ.:

Դպրոցը` 7 տարեկանից հաճախել է Եղվարդի թիվ  2-րդ միջնակարգ դպրոցը, զուգահեռ հաճախել է Եղվարդի երաժշտական դպրոցի վոկալի բաժինը: Դպրոցական տարիներին խաղացել է Եղվարդի Մշակույթի տան թատերական խմբակում:

Կրթությունը` Եղվարդի Գ. Հակոբյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի «Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» բաժինը (Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոց): Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է հայկական բանակ: Ծառայելուց հետո ուսումը շարունակել է (Տիգրան Գևորգյանի արվեստանոցում): Ուսման ընթացքում խաղացել է Ա. Տոլստոյի «Ոսկե Բանալին»` Կարաբաս-Բարաբասի, Ալդո Բենեդիտե «Ես քեզ այլևս չեմ ճանաչում»`Պաուլո, Ժ.Սարտր «Ճանճերը»` Յուպիտերի դերերը:

Այցեքարտ`2007-2010թթ. աշխատել է Երևանի Երիտասարդական «Փոս» թատրոնում: Այս թատրոնում բեմադրվել է Ս. Խալաթյանի «40 օր համբառնալուց հետո» պիսեը /բեմադրիչ Աշոտ Հակոբյան/, որտեղ մարմնավորել է Բենոյի կերպարը:
2010թ.-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատի թատրոնում:

Խաղացած դերերը`«Տերն ու Ծառան»` Վարսավիր Սիմոն, «Արատայի առասպելները»` Զինվոր, «Հանճարի անճարակները»` Պարսամ, «Բրեմենյան երաժիշտները»`Իշուկ, «Խենթը»՝ Ապո, «Վիրուս»՝ Մատուցող, «Արտիստը»՝ Իցկո Մարգուլիս, «Գիշեր Երզնկայի վրա»՝ Բենվենիտո:
2011թ. հրավիրվել է խաղալու Վ. Սարոյանի «Քո կյանքի ժամերը» ներկայացման մեջ Բլիքի դերում /բեմ.՝ Հենրի Քոչարյան/: Այն ցուցադրվել է «Թատրոմ X» թատերական հանրապետական փառատոնի շրջանակներում:

Նկարահանվել է ` «Խաչագողի հիշատակարան», «Ասլան» գեղ.ֆիլմում, ինչպես նաև մի շարք հեռուստասերիալներում և հաղորդումներում:

Մրցանակներ` 2009-ին մասնակցել է «Գիսանե» ներբուհական փառատոնին և հաղթել «Լավագույն դերակատար» անվանակարգում:

Socials