Արման Միրիջանյան

Դերասան

Անուն, ազգանուն` Արման ՄԻՐԻՋԱՆՅԱՆ

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ՝ 25. 10. 1970թ.

Կրթությունը`1991-1996թթ. սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (Մայիս Ռաֆայելյանի արվեստանոց):

Այցեքարտ` Աշխատել է Երևանի Կամերային երաժշտական թատրոնում /ԵԿԵԹ/` որպես երգիչ- դերասան և գործիքավորող:

Աշխատել է նաև Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան:

2011թ.-ից մինչ օրս աշխատում է Երևանի Պատանի hանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան:

Խաղացած դերերը`

ԵԿԵԹում՝ Կվազիմոդո և Գրենգուար «Կվազիմոդո» մյուզիքլում, Ադամ` Արամ Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերայում, երգել է «Բրոդվեյ, Բրոդվեյ» մյուզիքլում:

ՌԴ Արմավիր քաղաքի թատրոնում՝ Թիբալտ՝ «Ռոմեո և Ջուլիետ»:

ՊՀԹում՝ Կոռնվալի դուքս՝ «Լիր արքա» հայ- վրացական նախագիծ (բեմ.՝ Հակոբ Ղազանչյան), Պիշտա Օրբակ՝ «Սերը տարիք չի հարցնում» և այլ դերեր:

Այլ` Աշխատել է Հանրային հեռուստաընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մեներգիչ:

2010թ. ԵԿԵԹ-ում բեմադրել է «Մոխրոտը» երաժշտական հեքիաթը:

2010թ. բեմադրել է «Ձեզ եմ դիմում…» մոնոներկայացումը /դերակատար` ՀՀ վաստ. արտիստ Ռ. Հակոբյան/:

2011թ. բեմադրել է «Սևիլուհին» /դերակատար` Հասմիկ Վերդյան/:

2012թ. բեմադրել է «Չիպոլինոյի արկածները» հեքիաթը՝ Մհեր Մկրտչյանի անվ. արտիստական թատրոնում:

2017թ. բեմադրել է «Փոքրիկ ուրվականը» հեքիաթը Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Ա. Միրիջանյանն աշխատել է նաև «Նորք», «13», «Անիվների վրա», ՌԴ Արմավիր քաղաքի թատրոններում և բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնում:

Socials