Արթուր Կարապետյան

ՀՀ վաստ. արտիստ

Անուն Ազգանուն` Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ծննդյան օրթիվըամիսը` ծնվել է 1965թ-ի ապիրլի 10-ին Երևանում:

Դպրոցը` 1972-1982թ-ը սովորել է Երևանի թիվ 143 միջնակարգ դպրոցում:

Կրթությունը`
1982-1988-ին սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասնական բաժնում, ստանալով դրամատիկ թատրոնի և կինոյի դերասան մասնագիտությունը:

Այցեքարտ`
1987-ից – 1992-ը աշխատել է «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում:
1993-ից – 2004թ-ը աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյում որպես հաղորդավար և հեղինակել «Քեզ համար», «Տեսիլներ» և «Վարագույրից այն կողմ» հաղորդաշարերը:
1996-ից առ այսօր Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատում եմ որպես դերասան:
1997-ից առ այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան է:
Համագործակցում է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ.  փաստագրական և գեղարվեստական ֆիլմերի ձայնագրություն և կրկնօրինակում:

Խաղացած դերերը`
«Անիվների վրա»թատրոն-ստուդիա
Սողոմոն Թեհլերյան – Պ. Զեյթունցյան – «Ոտքի դատարանն է գալիս»
Պարույր Հայկազ – Մուշեղ Իշխան – «Պարույր Հայկազն և Մովսես Խորենացին»
Գրող – Վ. Խարոյան – «Սովյալները»
Կալանավոր N-222 – Գուրգեն Մահարի –  Գուրգեն Մահարի – «Ծաղկած փշալարեր»
Ոստիկան – Լյամուրե –  «Իմ սևահերը»

Պատանի հանդիսատեսի թատրոն
Լագրանժ – Մոլիեր – «Ծիծաղելի սեթևեթուհիները»
Վիտտորիո – Է. Ֆիլիպպո  – «Ծննդյան տոները սինիոր Կուպյելոյի տանը»
Վիկտոր – Ն.Պտուշկինա –  «Վեցնոցները»
Խոզարած – «Արքայադուստրն ու խոզարածը»
Վարժապետ – Դ.Դեմիրճյան – «Քաջ Նազար»
Պեդրո – Ռոբերտո Կոսսա – «Պետք չէ ողբալ»
Հայր – «Ուղղակի սարսափելի է»
Հայկ – Ա.Այվազյան – «Կրեսոսի թագավորությունում»
Հայկ – Ս.Խալաթյան «Հրադադար»
Այվազովսկի – «Ծովին սիրահարվածը»
Կուրտ Կաուբախ –  Վ.Քաչա «Գիշատիչների խնջույքը»
Մամյան – Վ.Պետրոսյան «Վերջին ուսուցիչը»
Լևոն – Կ.Խոդիկյան «Հրեշտակ ցպահանջ»
Յագո – Կ. Խոդիկյան – «Տրակտատ թաշկինակի մասին»
Համլետ – Շեքսպիր – «Մկան թակարդ կամ փորձում ենք Համլետ»
«Եվ օրինավոր բանտ»
Կրեոն – Սոֆոկլես – «Անտիգոնե»
Ներոն – Ռադինսկի – «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը»
Սոկրատ – Արիստոֆանես – «Ամպերը»

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Հայկ – Ժ.Սարգսյան – «Վեց սիրահարված խենթ»
Հեղինակ – Դ.Դեմիրճյան – «Ազգային խայտառակություն»
Միքաել Բուռնությանց –  Ա.Շիրվանզադե – «Ազգային գործիչը»
Հրեա – Գ.Խանջյան – «Ինձնից պրծում չկա»
Սև դիմակ – Արիստոֆանես – «Լիսիստրատե»
Պոետ – Վ.Բալյան – «Սիրո անհուն առեղծվածը»
Մարկոս – Հ.Պարոնյան – «Ատամնաբույժն արևելյան»
Թեդորո – Լոպե Դե Վեգա – «Պարտիզպանի շունը»
Շմավոն – Ժ. Անանյան – «Ես եմ` եկել եմ»
Մուրադ – «Իմ Զոքանչը»
Սգանարել – Մոլիեր – «Չամուսնանաք պարոնայք, եթե կարող եք»
Սեն – Ժ. Անանայան – «Տեր, մի թող մեզ անտեր»
Սերժանտ Ֆլետչեր – Բ. Բրեխտ «Ինչ այս զինվորը, ինչ այն»
Ջորջ –  Բեռնար Սլեյդ – «Ամեն տարի նույն օրը»
Լեո  – Ժ. Անույ – «Շրջազգեստով գեներալները»
Նապոլեոն Կորկոտյան – Դ.Դեմիրճյան – «Նապոլեոն Կորկոտյան»
Արտաշես –  Ա.Շիրվանզադե – «Մորգանի խնամին»

Մոնոներկայացում
«Կույրը»- Կ.Խոդիկյան – Յագո

Հրավերներ
Կույր, Հրեա, Սպա… – Է.Հիլզենրատ – «Վերջին մտքի հեքիաթը»- Գերմանիա
Փեսացու – Վ.Ադրունի – «Խոսքը մեջերնիս»- Լիբանան
Բժիշկ – Թ. Ուիլայամս – «Անսպասելիորեն անցյալ ամռանը»- Երևան
Վիգեն – Պ.Զեյթունցյան – «Մի նայիր հայելուն»- Երևան

Կինո
Բժիշկ – «Մարիամ»- ռեժ. Էդգար Բաղդասարյան
Դետեկտիվ – «Մետամորֆոզներ»- ռեժ. Ռուբեն Քոչար
Միքաել Մարգարյան – «Սպանված աղավնին»- ռեժ. Հրաչ Քեշիշյան
Տղամարդ – «Ծաղիկների պար»- ռեժ. Լուսինե Սարգսյան
Տիգրան – «Շքամուտք»- ռեժ. Լուսինե Սարգսյան
Տիգրան Գնունի – սերիալ «Աննա»- ռեժ. Ելենա Արշակյան
Հայկ Սմբատյան – սերիալ «Տիգրանի մոլորակը»- ռեժ. Արթուր Վարդանյան
Գրիգոր Նարեկացի – «Հովիվը»- ռեժ. Արտակ Ավդալյան

Ռեժիսորական աշխատանք
«Հրեշտակ ցպահանջ»- հեղ. Կարինե Խոդիկյան – Պատանի հանդիսատեսի թատրոն

Փառատոներ`
Տարբեր ներկայացումներով մասնակցել է միջազգային թատերական փառատոների և հյուրախաղերի (Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Լատվիա, Բուլղարիա, Մակեդոնիա, Պարսկաստան, Լեհաստան, Կիպրոս, Սիրիա, Լիբանան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ):

Մրցանակներ`
2000թ-ին Կերչի (Ուկրաինա), իսկ 2004-ին Ստոբիի (Մակեդոնիա) անտիկ դրամատուրգիայի միջազգային փառատոներում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» սահմանված մրցանակին (Կրեոն – Սոֆոկլես` «Անտիգոնե»):
2001թ-ին  պարգևատրվել է Հայաստանի Թատերական Գործիչների Միության «Արտավազդ» մեդալով:
2007թ-ին արժանացել է Բաբկեն Ներսիսյանի անվան «Արտիստ» մրցանակին:
2010թ-ին պարգևատրվել է ՀԹԳՄ «Ոսկե մեդալով»:
2016թ-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը:

Socials