Շուշան Մովսիսյան

Թատերախմբի վարիչ

Շուշան Մովսիսյանը ծնվել է 1971թ.-ի հոկտեմբրի 17-ին՝ Գյումրիում:

1988թ.-ին ավարտել է Գյումրիի Ալ. Շիրվանզդադեի անվ. թիվ 1 դպրոցը:

1998թ.-ին ավարտել է Հայկական Բաց համալսարանի Գյումրու մասնաճյուղի՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

1991թ.-ից աշխատել է Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնում՝ որպես հուշարար:

2000թ.-ից նույն թատրոնում՝ որպես հնչյունային օպերատոր:

2005թ.-ից նույն թատրոնում՝ որպես թատերախմբի վարիչ:

2010թ.-ից մինչ օրս աշխատում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես թատերախմբի վարիչ:

Համատեղության կարգով նաև Մհեր Մկրտչյանի անվ. արտիստական թատրոնում՝ որպես հնչյունային օպերատոր: