Լիլի Դավթյան

Դերասանուհի


Անուն, ազգանուն՝
Լիլի Դավթյան

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ՝ 25.05.1988թ.։

Դպրոցը՝ ավարտել է Երևանի  թիվ 160 միջնակարգ դպրոցը։

Կրթությունը՝ 2007-2011թթ. սովորել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» բաժնում (Հրաչյա Աշուղյանի արվեստանոց)։

2011-2013 թթ. սովորել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» բաժնում՝ պաշտպանելով մագիստրոսական թեզը (Արմեն Մելիքսեթյանի ղեկավարությամբ)։

Ուսման ընթացքում խաղացել է՝ Ջոն Բոյնթոն Փրիսթլիի «Վտանգավոր շրջադարձ»՝ Օլուեն, Սամվել Խալաթյան «Սերը պահարան չի հարցնում» պիեսներում։

Այցեքարտ՝  2012-2017թթ. աշխատել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում։ 2017 թ-ից մինչ օրս աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասանուհի։

Խաղացած դերերը՝

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն

Կլոդ Մոնյե «Օսկար»՝ Ժակլին, Վիլիամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»՝ Մերի, Հովհաննես Թումանյան «Ձախորդ Փանոսի կտակը»՝ Դռնո, Շեքսպիր «Անսանձ կնոջ սանձահարումը»՝ Բիանկա, Մհեր Մկրտչյան «Ամուսնանալը հեշտ բան չէ»՝ Լիլի, Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհի»՝ ձյունե թագուհի, Լևոն Շանթ «Կայսր», Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները», Անտուան դը  Սենտ – Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը»՝ Վարդ, Խելու Ռամմո «Համեղ պատառ»։

Պատանի հանդիսատեսի թատրոն

Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը»՝ Գայանե։

Նկարահանվել է՝ «Արմենիա» հ/ը «Ընտրյալները» հեռուստասերիալում։ Հրաչյա Զաքարյանի «Իսկական կինո» կարճամետրաժ ֆիլմում։