Նաիրա Հովհաննիսյան

Պարուսույց

Անուն Ազգանուն`Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծննդյան օր՝ 08.10.1981թ.՝ Երևանում:

Դպրոցը`ավարտել է Երևանիթիվ 129 միջնակարգ դպրոցը:

Կրթությունը` սովորել է Պարարվեստի պետական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ Պարարվեստի ռեժիսուրայի բաժինը (Վիլեն Գալստյանի արվեստանոց):

Այցեքարտ` աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլում՝ որպես պարուհի, հրավերով մեկնել է Լիբանանի Բեյրութ քաղաք՝ որպես տեղի հայկական բարեգործական միության պարի խմբի պարուսույց:

Աշխատել է «Բարեկամություն» պետական պարային համույթում` որպես պարուհի:

2004 թ.-ից մինչ օրս աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոում`որպես պարուսույց, նաև հանդես է գալիս՝ որպես պարուհի մի շարք ներկայացումներում:

Պարարվեստի պետական քոլեջում աշխատում է՝ որպես բալետի պատմության, պատմական պարի, դերասանի վարպետության ուսուցիչ:

Հ. Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում աշխատում է՝ որպես պարային մասի պատասխանատու- ղեկավար և պարուհի:

Այլ՝ հանդես է եկել մի շարք քաղաքներում հյուրախախերով: Բեմադրել է բազում ներկայացումների պարային հատվածները:

Socials