Սամվել Դանիելյան

Դերասան

Անուն, ազգանուն` Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ` 20.10.1982թ.:

Դպրոցը` N 52:

Կրթությունը` Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի շրջանավարտ է: Ավարտել է /Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը/: Հաճախել է նաև»Մետրո» թատրոնի մանկապատանեկան ստուդիան, որտեղ խաղացել մի շարք դերեր:

Այցեքարտ`1999թ.-ից աշխատում է Երևանի Պատանի Հանդիսատի թատրոնում:

Խաղացած դերերը` Գավրոշ`«Գավրոշ», Արքայազն`«Ուղիղ հարյուր համբույր», Նենիլլո`«Ծննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը», Վալենտին`«Երկու վաճառական Վերոնայից», Թիլ`«Կապույտ թռչուն», Վասինկա`«Ավագ որդին», Ալո`«Ճառ ասենք, թե զանգ կախենք», Հրաշագործ, Լրտես`«Սովորական հրաշք», Աթանաս`«Հանճարի անճարակները», Կատու`«Շունն ու կատուն», Ալի Բաբա`«Ալի Բաբան և 40 ավազակները», Ամուր`«Ներոն և Սենեկա», Ծաղրածու`«Տերն ու Ծառան», Վահան`«Վերջին ուսուցիչը», Միքայել Դուդուկչկան՝«Խենթը», Վահե`«Հրեշտակ ցպահանջ», Միշա՝ «Վիրուս», Ջեֆ՝ «Մեղրի համը», Տղամարդ՝ «Զառանցանք», Երանոս՝ «ԿԻԿՈ՜-Ո՜-Ս….», Դոնաթաս՝ «Կոնտեյներում», Բժիշկ՝«Գիշեր Երզնկայի վրա» և այլն:

Նկարահանվել է` մի շարք հեռուստասերիալներում, մանրապատումներում և գովազդային տեսահոլովակներում:

Մրցանակներ՝
2010թ.-ին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով՝ թատերարվեստի բնագավառում ունեցած զգալի ձեռքբերումների համար, Պատանի հանդիսատեսի թատրոնի 80-ամյակի կապակցությամբ:
2013թ.-ին պարգևատրվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանի շնորհակալագրով՝ թատերական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև թատրոնի միջազգային օրվա առթիվ:

2014թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն երիտասարդ դերասան (Ջեֆ՝ «Մեղրի համը»):

Socials