Իշխան Ղարիբյան

Դերասան

Անուն, ազգանուն` Իշխան ՂԱՐԻԲՅԱՆ

Ծննդյան օր, թիվը, ամիսը` 03.01.1983թ.:

Կրթությունը` 2003 թվականին ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դերասանական գործ բաժինը (Հակոբ Ղազանչյանի արվեստանոց):

Այցեքարտ`1999թ.-ից առ այօր աշխատում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան:

Խաղացած դերերը` Արամ Թումասյան՝ «Հրեշը լուսնի վրա », Սիլվա՝ «Ավագ որդի», Գիլդենշտերն՝  «Համլետ», Հենրի Հիգենս՝ «Էլիզա», Ալեքսանդր՝ «Վիրուս», Արտավազդ Օղիդանյան՝«Գիշեր Երզնկայի վրա» և այլ:


Մրցանակներ՝ 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես Լավագույն երիտասարդ դերասան (Ալեքսանդր «Վիրուս»): 2014թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան (Փիթեր՝ «Մեղրի համը»):

Այլ՝ 2013թ.-ին բեմադրել է «Մանչուկն ու Կառլսոնը» ըստ Ա. Լինդգրենի, 2014թ.-ին՝ «Ոսկե բանալի» ըստ Ա. Տոլստոյի հեքիաթի, 2015թ.-ին՝ Յ. Ստելմախի «Քաղցած է, կատաղած և շատ վտանգավոր» ներկայացումները:

Socials