Մարիետտա Նազարյան

Դերասանուհի

Անուն Ազգանուն՝ Մարիետտա ՆԱԶԱՐՅԱՆ

Դպրոցը՝ սովորել է N 11 դպրոցում:

Կրթությունը՝ 1968-1972թթ. սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (պրոֆեսոր Ա.Քոչարյանի արվեստանոց):

Ուսանողական տարիներին խաղացել է մի շարք դերեր, որոնցից հիշարժան է Կ. Վարժապետյանի՝ «Անտիգոնե» բեմադրությունը՝ ըստ Ժան Անոյի պիեսի, որտեղ խաղացել է Անտիգոնեի դերը:

Մասնակցել է հեռուստատեսության մանկական և երիտասարդական հաղորդումներին, ներկայացումներին:

Այցեքարտ՝ արդեն 40 տարի է, ինչ աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Խաղացել է 100-ից ավելի մեծ և փոքր դերեր:

Խաղացած դերերը՝  Է. Ֆիլիպպո «Իմ ընտանիքը» – Մարիա, Բ. Վասիլև «Արշալույսներն այնտեղ խաղաղ են» – Կամիլկովա, Մ. Շչեդրին «Մի քաղաքի պատմություն» – Քաղաքացի, Վ. Ռոզով «Երջանկություն որոնելիս» – Կլավդիա, Ջ. Պատրիկ «Տարօրինակ միսիս Սևիջը» – Ֆլորենս, Վ.Շեքսպիր «Ոչնչից մեծ աղմուկ» – Մարգարիտ, Լ. Ուլիցկայա «Իմ թոռ Բենիամինը» – Ելիզավետա և այլ:

Նկարահանվել է՝ կարճամետրաժ, գեղարվեստական ֆիլմերում և սերիալներում՝«Վրիժառու», «Աննա»…

Մրցանակներ՝ 1995թ.-ին արժանացել է բեմի վարպետ կոչմանը: 2010թ.-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: