Արևիկ Սանթրոսյան

ՀՀ վաստ. արտիստ

Անուն ԱզգանունԱրևիկ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Ծննդյան օր` 20. 08. 1952թ.

Դպրոցը ավարտել է Ս. Շահումյանի անվան N 1 դպրոցը:

Կրթությունը`ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը /1970-1974թթ. Զավեն Տատինցյանի արվեստանոց/:

Այցեքարտ`1974-1980թթ.  աշխատել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի: 1974-1977թթ. աշխատել է Լուսաշխի տանը որպես պոեզիայի թատրոնի ղեկավար:

1980թ. առ այսօր հանդես է գալիս ՊՀԹ-ի դերասանախմբում: Դերամարմնավորումներին զուգահեռ` 1985-1992թթ. դասավանդել է «Բեմական խոսք» N1 արվեստի դպրոցում. 1994-2010թթ. աշխատել է «Նորք» թատրոնում որպես դերասանուհի: 1993թ. մինչ այժմ աշխատում է Երևանի Մալաթիա համայնքի Հայորդաց տանը որպես թատերական մանկավարժ: Հընթացս մի շարք դերեր է խաղացել ռադիո և հեռուստաբեմադրություններում:

Խաղացած դերերը` Քաղաքացի`«Մի քաղաքի պատմություն», Կախարդ պառավ`«Արեգնազան», Թագուհի`«Բյուրեղապակյա սիրտը», Դայակ`«Արքայադուստրը և ծխնելույզ մաքրողը», Ագռավ`«Ձյունափայլը և յոթ թզուկները», Շամի`«Եղիցի երկիր», Առլեն`«Ախ, այդ դռները», Մայր` «Այրվող տախտակամածին», Աղջիկ`«Տատը», Կոնչետա`«Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը», Փիսիկ Մեշոկովնա`«Դպրոցական կատակերգություն», Նելլի`«Հիշիր վաղվա օրդ», Աննա Սերգեևնա`«Ծովին սիրահարվածը», Էսֆիրա Լվովնա`«Իմ թոռ Բենիամինը»:

Նկարահանվել է՝ «Նարեկացի» գեղֆիլմում, «Աննա», «Փախուստ», «Գերդաստանը» հեռուստասերիալներում, «Փոքրիկ զորավարը» կատակերգական ֆիլմում:

Մրցանակներ2010թ.-ին արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի` թատերարվեստին երկարամյա անմնացորդ նվիրումի և ՊՀԹ-ի 80-ամյակի կապակցությամբ: 2015թ.- ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Socials