«ՎԻՐՈՒՍԸ»` ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Ավելացվել է: 12-10-2014, 03:02

«ՎԻՐՈՒՍԸ»`  ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆՀոկտեմբերի 4-ին Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան Ազգային ակադեմիական թատրոնում` Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը կցուցադրի սերբ ժամանակակից դրամատուրգ Սինիշա Կովաչևիչի «ՎԻՐՈՒՍ» ներկայացումը, որի բեմադրիչն է Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:

 

Պիեսի ասելիքը ծանր է` խոսքը ՁԻԱՀ-ի մասին է.  իրողություն, ինչի մասին հասարակությունը գերադասում է լռել:  

 

«ՎԻՐՈՒՍԻ» գլխավոր հերոսը ստիպված է կրել իր խաչը միայնակ, լքված ամենամոտ մարդկանցից և մեկուսացած հասարակությունից: Հարազատներից և հասարակությունից օտարված մարդը կենսաբանորեն փոխվում է, դառնում վիրավոր գազան, հասարակության հանդեպ լցվում ատելությամբ ու վրեժով: Այս ամենի հետևանքները կարող է շատ ավելի ողբերգական դառնալ հենց հասարակության համար: Դաժան, վտանգավոր երևույթ…

 

Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ`Իշխան Ղարիբյանը, ՀՀ ժող.արտիստ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ վաստ.արտիստ Անահիտ Բաբելյանը, Սամվել Դանիելյանը, Մարիամ Ղազանչյանը, Գոհար Կարապետյանը, Նառա Սարգսյանը, Վիգեն Թադևոսյանը, Կոնստանտին Կոզմանովը, Ապավեն Ալեքսանյանը, Անի Բայաթյանը, Մարի Սանթրոսյանը, Արմեն Գևորգյանը, Սոնա Մաթևոսյանը, Աննա Թարախչյանը:

 

Երաժշտական ձևավորումն իրականացրել է Հակոբ Ղազանչյանը, իսկ բեմի նկարչական ձևավորումը Անտոն Քեշիշյանը:

скачать dle 10.6фильмы бесплатно