«ԱՅՐԻՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է». ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՊՀԹ-Ի ԲԵՄՈՒՄ

Ավելացվել է: 26-09-2015, 06:27

Ս/թ սեպտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ «Այրին ամուսնանում է» /ըստ Ա. Չեխովի «Արջը» պիեսի/ ներկայացման առաջնախաղը՝ Մլադեն Կրստևսկու (Մակեդոնիա) բեմադրությամբ:
 
Գլխավոր դերերում հանդես եկան թատրոնի դերասաններ` ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, Լարիսա Ղևոնդյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը: Ներկայացման նկարչական ձևավորումը՝ Անտոն Քեշիշյանի:
 
Նշենք, որ ս/թ սեպտեմբերի 8-12-ը Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը մեծ հաջողությամբ վերոնշյալ ներկայացումով մասնակցել է Ստրումիցա քաղաքում (Մակեդոնիա) կայացած «Ռիսկո Շիշկով» կամերային ներկայացումների միջազգային թատերական 23-րդ փառատոնին:
 
«Ռիսկո Շիշկով» կամերային ներկայացումների միջազգային թատերական 23-րդ փառատոնին այս տարի ցուցադրվել է 14 ներկայացում՝ 9 երկրից. Ռուսաստան, Սլովենիա, Ալբանիա, Բուլղարիա, Թուրքիա, Սերբիա, Մակեդոնիա և այլն
скачать dle 10.6фильмы бесплатно