ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՄԱՐՍԵԼ» ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Ավելացվել է: 19-10-2015, 06:31

Ս/թ հոկտեմբերի 15 և 16 –ին Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը (բեմադրությունը Հակոբ Ղազանչյանի):
 
«Մարսել» մոնոներկայացումը հրավիրվել է Ստամբուլի Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերի կողմից:
2 օր 680 տեղանոց հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել: Հանդիսականը ջերմությամբ է ընդունել երիտասարդ դերասանուհու խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը:
 
Նշենք, որ «Մարսել» մոնոներկայացման երևանյան առաջնախաղը կայացել է 2011թ.-ին: Այն ցուցադրվել է ՊՀԹ-ի բեմում՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում:
Մինչ օրս ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների:
 
«Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահից հետո: Հերոսուհին փորձում է կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ և ոգեհմայության միջոցով ետ կանչել Նրան: Նա աղոթում է և իրեն թվում է, թե խոսում է Մարսելի հետ: Նրա աղոթքը երգն է:
 
Ներկայացման մեջ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը երգերը կատարում է դրամատիկ խաղի միջոցով (ներկայացման ընթացքում հնչում են 12 երգ Է. Պիաֆի երգացանկից): Ներկայացման մեջ հերուսուհու շուրթերից հնչում է միայն մեկ բառ` Մարսել…
скачать dle 10.6фильмы бесплатно