ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ»

Ավելացվել է: 31-01-2016, 15:07

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ»Ս/թ նոյեմբերի 19-26-ը ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է ԱՊՀ և Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային II ֆորումը, որին ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ մասնակցել են երիտասարդ թատերական գործիչներ Գոռ Մարգարյանը, Անուշ Ասլիբեկյանը, Անահիտ Մութաֆյանը, Նելլի Բարսեղյանը, Ալինա Ալեքսանյանը, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Մեղրի համը» ներկայացումով:

 

Ֆորումին մասնակցել են նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և միության քարտուղար Սոնա Մելոյանը:

 
Ֆորումի 8 օրերի ընթացքում ցուցադրվել է 14 բեմադրություն՝ ստեղծված 13 երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Էստոնիայի թատրոնների երիտասարդ բեմադրիչների կողմից. ներկայացումները ընտրել է փորձագետների խորհուրդը: 
Ֆորումի շրջանակներում անցկացվել են վարպետության դասընթացներ երիտասարդ բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների և թատերական քննադատների համար՝ ռուսաստանյան հեղինակավոր մասնագետների կողմից: 
 
Բեմանկարիչների լավագույն աշխատանքները ցուցադրվել են «Բեմանկարչական կոլաժ» ("Сценографический коллаж”) խորագիրը կրող ցուցահանդեսին: Իսկ երիտասարդ դրամատուրգների լավագույն պիեսները հրատարակվել են հատուկ ժողովածուում: 
 
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի՝ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում Ջո «Մեղրի համը» դերի համար: 
Ֆորումի փորձագետների խորհուրդը նախագահում էր հանրաճանաչ ռեժիսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մաստերսկայա» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գրիգորի Կոզլովը, խորհրդի կազմում էին ՌԴ ժող. Արտիստ Սերգեյ Վինոգրադովը, թատերագետ, «Նովայա Գազետա» ("Новая Газета”) թերթի մշակութային մեկնաբան Ելենա Դյակովան, դերասան Անդրեյ Կուզիչևը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռիչարդ Սմոլսկին, ՌԴ ժող. արտիստ Իգոր Յասուլովիչը: 
 
ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012թ.-ին Քիշնևում (Մոլդովա):
 
Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան և Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան Միջազգային թատերական փառատոնը` գլխավոր տնօրեն Վալերի Շադրինի գլխավորությամբ:
скачать dle 10.6фильмы бесплатно