Պատանի հանդիսատեսի թատրոնը մասնակցել է Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային փառատոնին

Ավելացվել է: 3-10-2016, 17:03

Պատանի հանդիսատեսի թատրոնը մասնակցել է Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային փառատոնինՍ/թ սեպտեմբերի 20-30Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը Կահիրե քաղաքի (Եգիպտոս) Ժամանակակից և Փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին ներկայացրել է Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով:

 

Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը:

 

Ներկայացմանը ներկա է եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Վերջինիս ջանքերի շնորհիվ «Մերսեդես»-ը ցուցադրվել է նաև տեղի հայկական մշակութային կենտրոնում՝ հայ համայնքի ներկայացուցիչների համար:

 

Նշենք, որ Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին այս տարի ցուցադրվել է 29 ներկայացում՝ 13 երկրից:

скачать dle 10.6фильмы бесплатно