«ՎԻՐՈՒՍԸ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՍԵՐԲ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԴԱՏԻՆ

Ավելացվել է: 8-06-2013, 15:10

«ՎԻՐՈՒՍԸ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՍԵՐԲ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԴԱՏԻՆՆովի Սադում (Սերբիա), մայիսի 25-ից հունիսի 3-ը կայացել է «Sterijino pozorje» 58-րդ միջազգային թատերական փառատոնն, որին մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը:

 
Երեւանյան թատրոնը եւ նրա գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ արժանացել են փառատոնի կազմակերպիչների, թատերական գործիչների եւ հանդիսատեսի բարձր գնահատականներին:
 
Մայիսի 29-ին Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրել է սերբ ժամանակակից դրամատուրգ, քաղաքական գործիչ Սինիշա Կովաչեւիչի «ՎԻՐՈՒՍ» պիեսը:
 
Մեզ հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Հ.Ղազանչյանը ասաց. «Կարծում եմ`մեր թատերախմբի համար այս պիեսը մեծ նվեր էր, որովհետեւ շատ լուրջ ստեղծագործություն է: Գուցեեւ շատ ծանր իր ասելիքով, բովանդակությամբ: Թեմա է, որի մասին մենք քիչ ենք խոսում Հայաստանում: Քիչ ենք խոսում այն պատճառով, որ մեզ մոտ, բարեբախտաբար, այն մեծ չափերի չի հասել, ասենք, ինչպես Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Խոսքը` ՁԻԱՀ-ի մասին է, ինչը իրողություն է եւ մենք իրավունք չունենք լռելու»:
 
Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացուցիչներին ընդունել է Նովի Սադի քաղաքապետ Միլոշ Վուչեւիչը:
 
Մայիսի 31-ին «ՎԻՐՈՒՍԸ» ներկայացվել է նաեւ սերբական դրամայի ազգային թատրոնում:
Հիշեցնենք, որ «ՎԻՐՈՒՍ» ներկայացման առաջնախաղը կայացել է ս.թ. փետրվարի 22 -ին: Երեւանյան առաջնախաղին ներկա է եղել սերբ դրամատուրգը: Նրան գոհացրել է ե՛ւ դերասանների խաղը, ե՛ւ բեմադրիչի լուծումները:
 


скачать dle 10.6фильмы бесплатно