ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Ավելացվել է: 29-09-2013, 02:18

Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ սեպտեմբերի 29-ին Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հանդես կգա "Մարսել" մոնոներկայացմամբ: 
 
Բեմադրությունը, ինչպես նաեւ բեմական ֆանտազիան իրականացրել է Հակոբ Ղազանչյանը: Սա Մ. Ղազանչյանի արդեն երրորդ մոնոներկայացումն է:
 
"Մարսել" մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են, որին տանջում է իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահը:
 
Ներկայացման ընթացքում հնչում է 12 երգ Պիաֆի երգացանկից:
 
Մեզ հետ զրույցում դերասանուհին ասել է. "Էդիտ Պիաֆին ես ուսումնասիրել եմ դպրոցական տարիքից: Փակում էի սենյակիս դուռն ու սկսում երգել նրա երգերը: Ու առանց մտածելու, թե երբեւիցե կխաղամ այս դերը: Փորձեր էի անում, իբրեւ ես եմ Պիաֆը: Ու անկախ ինձանից՝ իմ ձայնը նմանեցնում էի նրա ձայնին: Հետո որոշեցինք բեմադրել այս ներկայացումը, ի դեպ` ո´չ գրիմի, ո´չ զգեստի, ո´չ շարժումների առումով ոչինչ չենք արել, որպեսզի նմանվեմ Պիաֆին: Բայց Մոսկվայում հայտնի թատերագետներից շատերը նմանություններ գտան թե ձայնի, թե արտաքինի, թե շարժումների մեջ": 

Ներկայացման առաջնախաղը կայացել է Մոսկվայի Պ. Ֆոմենկոյի անվան արվեստանոցում: 
скачать dle 10.6фильмы бесплатно